Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք զուր են փող ծախսում բարձրակրունկ կոշիկների վրա եւ զուր են վտանգում իրենց առողջությունը՝ կրելով նման կոշիկներ: Ենթադրում է, որ բարձրակրունկ կոշիկ հագնելով՝ նրանք գրավում են տղամարդկանց ուշադրությունը, քանի որ բարձր կրունկները արտաքնապես երկարացնում են կնոջ ոտքը: Էվոլյուցիոն հոգեբանության մասնագետ դոկտոր Նիկ Նեյվը եւ նրա կողմնակիցները ուշադիր հետազոտել են, թե ինչ ռեակցիա է առաջանում տղամարդկանց մոտ՝ 18-35 տարեկան կանանց քայլվածքն ուսումնասիրելիս: Հետազոտության արդյունքները պարզապես ցնցող են: Դոկտոր Նեյվը հայտարարել է. «Տղամարդը նույնիսկ չի կարողանում տարբերել՝ կինը կրունկ հագե՞լ է, թե՞ ոչ: Այնպես որ՝ կանայք զուր են ծախսում իրենց գումարները բարձրակրունկ կոշիկների վրա», հայտնում է  MIGnews-ը: