Կանադայից Պակիստան մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել, որ ինքնաթիռում ռումբ է տեղադրված։
273 ուղեւորներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Շվեդիայի «Արլանդա» միջազգային օդանավակայանում։
Associated Press-հաղորդմամբ, ներկայումս ինքնաթիռը գտնվում է թռիչքուղու վրա, նրա մոտ են ժամանել ոստիականության ստորաբաժանումները։





























