Թաիլանդի հարավում՝ Սոնգքհլայի նահանգում, երկաթուղային կայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է մեկ ոստիկան, եւս մեկը վիրավորվել։
Իրավապահների տեղեկություններով՝ պայթուցիկ սարքը թաքցրած է եղել Չանա կայարանի մոտ եւ գործի է դրվել հեռակառավարմամբ, երբ դրա կողքին պարեկային մեքենա է հայտնվել։ Հետաքննության նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատասխանատվությունը կրում են տարածաշրջանում գործող անջատողականները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թաիլանդաի ծայրահեղական հարավ համարվող Յալա, Պատտանի եւ Նարաթհիվաթ նահանգներում 11 տարի շարունակվում է զինված հակամարտությունը Բանգկոկից առանձնանալու եւ իսլամական սուլթանությունը ստեղծելու համար։





























