Ռուսաստանի ՕՏՈւ Մի-28Ն հարվածային ուղղաթիռը կործանվել է Սիրիայում, անձնակազմի 2 անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«2016թ. ապրիլի 12-ին Սիրիայի Հոմս քաղաքի մոտակայքում կործանվել է ՕՏՈւ Մի-28Ն հարվածային ուղղաթիռը, անձնակազմի 2 անդամները զոհվել են։ Ուղղաթիռի վրա արտաքին ազդեցություն չի եղել»,- ասել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունից հայտնել են, որ որոնողա-փրկարարական գործողությունների ժամանակ զոհված օդաչուների մարմինները տարհանվել են եւ գտնվում են Հմեյմիմ ավիաբազայում։