Սիրիայում ջախջախված՝ Ռուսաստանի ՕՏՈւ «Մի-28Ն» ուղղաթիռը չի խոցվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Վթարի վայրից ստացված զեկույցով՝ կրակային ազդեցություն ուղղաթիռի վրա չի եղել»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիմա պարզվում են կատարվածի հանգամանքները:
Նշում են, որ միջադեպը կատարվել է ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը, Մոսկվայի ժամանակով 01:29-ին, Սիրիայի Հոմս քաղաքի տարածքում: Զոհված օդաչուների մարմինները տարհանվել են վթարի վայրից ու տեղափոխվել Հմեյմիմ ավիաբազա:




























