Տեղատարափ անձրեւների եւ քամու ուժեղ պոռթկումների պատճառով սիցիլիական Պալերմո քաղաքում անհաջող վայրէջք է կատարել ուղեւորատար ինքնաթիռը։
Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան Wind Jet ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվում էր 123 մարդ, դուրս է եկել թռիչքուղուց։ Մոտ 20 մարդ ստացել է թեթեւ վնասվածքներ։





























