Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային փուլի երկրները» ամենամյա զեկույցը, որում Հայաստանը հավաքել է 5.36 միավոր եւ պահպանել իր դիրքերը՝ մնալով այն պետությունների շարքում, որոնք կիսակոնսոլիդացված ավտոիտար կառավարում ունեն: Ամենացածր վարկանիշը Հայաստանը ստացել է «Քաղաքացիական հասարակություն» կարգում՝ 3.75 միավոր։ Հայաստանը 29 անցումային տնտեսություն ունեցող երկրների ցուցակում զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, Վրաստանը անցումային կառավարություն ունեցող կամ հիբրիդային ռեժիմով պետությունների ցուցակում է (4.61), իսկ Ադրբեջանը համարվում է կոնսոլիդացված ավտոիտար կառավարմամբ երկիր՝ 6.86 միավորով։