Չնայած Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը բարդ հարաբերություններում են, երեք երկիրն էլ ընդունում են իրար առանձնահատուկ դերը Հարավային Կովկասում` հետխորհրդային տարածքի այս հատվածում: Այդ մասին ապրիլի 12-ին «Ղարաբաղյան չորսօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկմանը հայտնել է Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` տեսակապով միանալով քննարկմանը: Քաղաքագետի խոսքով, ավելի հեռավոր խաղացողներ կան` Եվրոպական միությունը եւ ԱՄՆ-ը, որոնց համար, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի, նույն Կովկասն այնքան էլ առաջնահերթ խնդիր չէ: Այն ավելի խոշոր, մասշտաբային կտավների մաս է:
Քաղաքագետ. Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ճանաչում են իրար առանձնահատուկ դերը Հարավային Կովկասում

Թեմա




























