The Telegraph պարբերականը հրապարակել է ամենաերկար առանց տարանցման ավիաթռիչքների ցանկը: Առաջին տեղում Դուբայ-Օքլենդ (Նոր Զելանդիա) չվերթն է, որն իրականացնում է Emirates-ը: Թռիչքի տեւողությունը 17 ժամ 15 րոպե է, որի ընթացքում օդանավը 14 հազար կմ է անցնում:

Երկրորդ տեղում Դուբայ-Պանամա չվերթն է, որն Emirates-ն իրականացնելու է 2016 թվականին կամ 2017-ի սկզբին: 13.8 հազար կմ տարածությունն օդանավերն անցնելու են նույնպես 17 ժամ 15 րոպեում:

Առաջատարների եռյակը եզրափակում է Դալլաս-Սիդնեյ չվերթը, որն իրականացնում է ամերիկյան Qantas-ը: 16 ժամ 55 րոպեում օդանավը գրեթե 13.8 հազար կմ է անցնում:

Ըստ Lenta-ի, ամենաերկար ավիաթռիչքների հնգյակում են նաեւ Delta Air Lines Յոհաննեսբուրգ-Ատլանտա (16 ժամ 55 րոպե, 13.6 հազար կմ) եւ Etihad Airways-ի Աբու Դաբի-Լոս Անջելես (16 ժամ 55 րոպե, 13.5 հազար կմ) չվերթները: