Նյու Յորքից ոսկերիչը Այել Քոենը Objet de Luxe հավաքածու է ներկայացրել, որում ներառված են տան պարագաներ եւ աքսեսուարներ: Դրանցից մեկը թանկարժեք քարերից եւ մետաղներից ծծակն է:
Աքսեսուարը ոսկուց եւ արծաթից է՝ զարդարված մարգարիտով եւ ադամանդներով: Առաջարկվում են մի քանի հազվագյուտ երանգով ադամանդներ. երկնագույն, մանուշակագույն, մուգ կանաչ եւ այլն:
Ըստ Lenta-ի, ծծակը 400 հազար դոլար արժե: Ցանկության դեպքում կարելի է դրա վրա երեխայի անունը կամ ծննդյան օրը փորագրել: Չի հստակեցվում, սակայն, արդյո՞ք կարելի է ծծակն ըստ նշանակության գործածել:





























