Ռուսաստանցի գործարար Յուրի Միլներն ու բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը շուտով կհայտարարեն արբանյակ ստեղծելու աշխատանքների մեկնարկի եւ այն դեպի α Կենտավրոս ուղարկելու մասին: Breakthrough Starshot անվանումը ստացած նախաձեռնությունը կարող է դեպի այլ աստղ ուղարկվող ձեռակերտ սարքի առաջին առաքելությունը:
Նոր նախագիծը Breakthrough Listen նախաձեռնության շարունակությունը կդառնա. այլմոլորակային քաղաքակրթություններից ազդանշանների որոնմանն ուղղված խոշորագույն նախագծի մեկնարկը տրվել է 2015 թվականի ամռանը:
Միջաստղային ուղեւորությունների համար արբանյակի եւ անհրաժեշտ լազերային համակարգերի ստեղծման աշխատանքները կարող են տասնամյակներ տեւել: DE-STAR (Directed Energy System for Targeting of Asteroids and ExploRation) անվանումով նմանատիպ նախագիծ ունի նաեւ NASA-ն:
Ըստ Lenta-ի, α Կենտավրոս կրկնակի աստղը տեղակայված է Երկրից 4.36 լուսային տարվա հեռավորությամբ: Այդ համակարգում (A եւ B լուսատուներ) ներառված է α Կենտավրոս կարմիր գաճաճը: α Կենտավրոս-ի A եւ B աստղերն իրենց ֆիզիկական բնութագրերով նման են Արեգակին, սակայն նրանից 1.5 մլրդ տարի մեծ են:





























