«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր՝ ապրիլի 13-ին, աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիան, այնուհետեւ Ռուսաստանի Դաշնություն։
«Հայկական վերածնունդ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում տեղի կունենան մի շարք հանդիպումներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, պատգամավորների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Վերջիններիս հետ քննարկումների ծիրում կլինեն նաեւ սահմանների տեխնիկական վերազինման կապակցությամբ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունը, ինչպես նաեւ ապրիլի 23-ի հեռուստամարաթոնի մասնակցության հարցերը։





























