Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում բնակելի շենք է փլուզվել, որի փլատակների տակ 6 մարդ է մնում, հայտնում է CCTV հեռուստաալիքը։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
«Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ նույն նահանգի Ֆոշան քաղաքում փոթորկից խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, տուժել է 26 մարդ։































