Պիտի գիտակցել, որ պատերազմը չի ավարտվել եւ պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ հակառակորդն այլեւս ավանտյուրայի չդիմի: Այս մասին այսօր`ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
«Պետք է օգտագործել համահայկական համախմբվածությունը, նման դեպքերը բացառելու համար: Պետք է պատրաստ լինենք նման դեպքերի, որ կարողանանք համարժեք պատասխան տալ: Միեւնույն ժամանակ չպիտի մոռանանք, որ սա այլեւս տարածաշրջանային խնդիր չէ»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանը պատերազմական երկիր է. «Մեր զգոնությունը կորել էր, իսկ նույն Իսրայելում մարդիկ չեն մոռանում, որ պատերազմական երկրում են ապրում»:
Թեւան Պողոսյանի խոսքով` մեր առաջին խնդիրը այնպիսի մեխանիզմների ստեղծումն է, որ հակառակորդն այլեւս ավանտյուրայի չդիմի:





























