Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նոր աշխատակից է դարձել Փալմերսթոն անունով կատուն, հայտնում է BBC-ն։ Կատուն ապրելու է ԱԳՆ շենքում եւ մկներ է որսալու։ Դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են, որ կատվին աշխատանքի ընդունելը չի անդրադառնա հարկատուների վրա։

Փալմերսթոնը նախկին փողացային կատու է։ Նրան գտել էին Լոնդոնի փողոցներից մեկում՝ քաղցած եւ հյուծված։

Կատվին անվանել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար եւ վարչապետ լորդ Փալմերսթոնի անունով։