Քեմբրիջի դուքսն ու դքսուհին եղել են Հնդկաստանի Քազիրանգի ազգային պարկում, գրում է Mail Online-ը։ Բնական համալիրը գտնվում է Ասսամի նահանգում, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։
Արքայազն Ուիլյամն ու Քեթրինը եղել են սաֆարի այգում, որպեսզի ուշադրություն հրավիրեն դրա պահպանման վրա։ Զոյգին ուղեկցել են լուսանկարիչներ, օգնականներ եւ արքայազն Չարլզը։
Հաղորդվում է, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին տեսել են վայրի փղերի եւ այլ կենդանիների։





























