Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է վարչապետի պաշտոնում Սորոնբայ Ժեենբեկովի թեկնածությունը։
«Ժեենբեկովի օգտին քվեարկել է 115 պատգամավոր, դեմ քվեներ չեն եղել»,- հայտնել են խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ժեենբեկովի թեկնածությունը ներկայացրել էր խորհրդարանում մեծամասնություն կազմող կոալիցիան, որում ներկայացված են 6 խմբակցություններից 4-ը։ Ժեենբեկովի թեկնածության քվեարկությունը եղել է այլընտրանքային։
Միաժամանակ պատգամավորները հաստատել են նոր կառավարության կազմը, որ չնչին փոփոխությունների է ենթարկվել։ Գրեթե բոլոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։





























