ԵՄ-ն հիմա ավելի շատ է շահագրգռված ԵՏՄ-ի հետ համագործակցելու հարցում, համագործակցությունը պետք է կառուցվի փոխշահավետության սկզբունքների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: ԵՏՄ-ն կայացել է որպես արդյունավետ միություն, այն արդյունավետ է նույնիսկ տնտեսությունների համար այս խնդրահարույց ժամանակաշրջանում, նշել է վարչապետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Մեդվեդեւը նաեւ նշել է ԵՏՄ նոր Մաքսային օրենսգիրք ընդունելու անհրաժեշտությունը, որը պետք է լինի ուղիղ գործողության փաստաթուղթ:

«Անհրաժեշտ է փաստաթուղթ, որը կգործի ուղիղ, որը հնարավորինս կնույնականացնի մաքսային ձեւակերպումների գործընթացները ու իհարկե ընթացակարգերն ավելի թափանցիկ ու կանխատեսելի կդարձնի»,- ասել է նա: