ԱՄՆ-ը Ֆիլիպիններում 5 նոր ռազմաբազա կտեղակայի, գրում է New York Times-ը։
Հաղորդվում է, որ համապատասխան երկկողմ համաձայնագիրը կստորագրվի եկող շաբաթ։ 10 տարով գործող պայմանագիրը ԱՄՆ-ին թույլ կտա սեփական բազաները կառուցել եւ շահագործել 5 ֆիլիպինյան բազաներում արդեն եղած օբյեկտները, որոնց թվում՝ մեկ ցամաքային եւ 4 ռազմաօդային։ Ամերիկյան կողմն իր հերթին պարտավորվում է Ֆիլիպիններին 40 մլն դոլար վճարել, որը կտրամադրվի ՌԾՈւ մոդերնիզացմանը։
Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ-ի համար հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքներից ոչ հեռու գտնվող Փալավան կղզում «Անտոնիո Բաուտիստի» ավիաբազան։





























