Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտնել է ՌՈւԵ հոգեւոր առաջնորդի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, այդ մասին է վկայում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վերջին ուղերձը Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդներին:
«Ռուս ուղղափառ եկեղեցին օգտագործում է իր բոլոր հնարավորությունները, որպեսզի նպաստի խաղաղաստեղծ գործընթացին ու խաղաղությանն ուղղված այն գործերին, որոնք իրականացնում են եւ՛ շեյխ Փաշազադեն, եւ՛ Գարեգին կաաթողիկոսը»,- նշել է Վոլկովը:




























