Աֆղանաստանի Հերաթ քաղաքը ներկայացնող պատգամավոր Նազիր Ահմադ Հանաֆին առաջարկել է կտրել լրագրողի քիթը, որը բռնաբարության մասին հարց էր տվել։ Միջադեպը տեղի է ունեցել Vice պարբերականի թղթակից Իզաբել Ենգին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է The Independent-ը։

Պատասխանելով հարցին, թե կնոջ հետ ստիպողաբար սեքսով զբաղվելը բռնաբարություն է թե ոչ, եւ ինչ պատիժ է դրա համար նախատեսվում, պատգամավորն ասել է. «Դուք բռնաբարել ասելով նկատի ունեք մեկ բան, իսկ իսլամում հասկանում են այլ բան»,- նշել է Հանաֆին, որը զբաղեցնում է կադիի (դատավորի) պաշտոնը։

Իսկ չե՞ք կարծում Դուք, որ կինը կարող է...»,- փորձել է հարց հնչեցնել լրագրողը։ «Ես կարծում եմ, որ լավ կանեք այսքանով բավարարվեք,- ընդհատել է նրան պատգամավորը, որից հետո դիմելով կողքին նստած գործընկերներին՝ ասել է,- իսկ միգուցե Ձեզ տանք ինչ-որ մի աֆղան տղամարդու, որպեսզի նա կտրի Ձեր քի՞թը»։

YouTube-ում հայտնված հոլովակն առաջ է բերել ոչ միայն արեւմտյան ինտերնետ օգտատերերի, այլ նաեւ իսլամական երկրների բնակիչների քննադատությունը։