ԵՏՄ-ում նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաներ ձեւավորելը կարեւոր է մրցունակության բարձրացման եւ սպառողների իրավունքների պաշտպանության առումով։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր նիստի օրակարգում ներառված են մի շարք թեմաներ, որոնք կապված են ԵՏՄ միասնական շուկաներ ձեւավորելու հետ, այդ թվում՝ նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաները։ Այս հարցերը կարեւոր են ինչպես մրցունակության բարձրացման, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանության առումով»,- ասել է Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրա խոսքով եւս մեկ կարեւոր թեմա է դեղերի եւ բժշկական արտադրանքի միասնական շուկան։
«Անհրաժեշտ է, որ այդ շուկան արդեն այս տարի գործի ամբողջ ծավալով, հատկապես որ այն հսկայական սոցիալական նշանակություն ունի անդամ երկրների համար»,- ասել է Մեդվեդեւը։




























