ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն արձանագրել է ԵՏՄ նորմատիվ փաստաթղթերի մշակման գրաֆիկից հետ մնալու փաստը։

«Կարեւոր է զբաղվել եվրասիական ինտեգրացիայի իրավա-պայմանագրային բազայի կատարելագործմամբ։ Մենք խոսել ենք այդ մասին նեղ կազմով, կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք դեռ հետ ենք մնում նորմատիվ փաստաթղթեր մշակելու գրաֆիկից»,- ասել է Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ անհրաժեշտ է անցում կատարել տնտեսության առանցքային սեկտորներում միասնական շուկաների ձեւավորմանը։ Նրա խոսքով՝ սկզբունքային պահ է Մաքսային օրենսգրքի եւ ֆինանսական շուկաներում գործունեություն ծավալելու մասին փաստաթղթերի մշակումն ու ընդունումը։