Ռուսաստանը կոպտորեն խախտում է միջազգային կանոնները՝ սպառազինություն վաճառելով ագրեսիվ Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գեներալ-լեյտենանտ, քաղաքական եւ ռազմական գործիչ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նրա խոսքով, Ռուսաստանը զենք է վաճառում մի պետության, որը հետագայում հենց այդ զենքով սպանում է Ռուսաստանին սատարող հայ ժողովրդին:

«Ռուաստանի քաղաքականությունը պարզապես անհասկանալի է: Ես չեմ ընդունում այդ քաղաքականությունը եւ զարմանում եմ: Եթե նրանք չեն ցանկանում ՀԱՊԿ կազմում տեսնել Հայաստանին, որը հարավում ՆԱՏՕ-ից Ռուսաստանի գլխավոր պաշտպանն է, թող ասեն, որ Հայաստանը նրանց պետք չէ: Ինչո՞ւ պետք է Հայաստանը բարեկամություն անի մի երկրի հետ, որը զենք է վաճառում իր հակառակորդին»,- ասաց Տեր-Գրիգորյանցը: