ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 14-15-ին աշխատանքային այցով Հայաստանում կլինի: Այս մասին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Այցի ընթացքում Բորդյուժան կհանդիպի Հայաստանի նախագահ, Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար, ՀԱՊԿ ԱԳՆԽ նախագահ Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ ՊՆԽ նախագահ Սեյրան Օհանյանի հետ:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կտեղեկացնի Կազմակերպության կանոնադրական մարմինների՝ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք կանցկացվեն հունիս-հուլիսին, Երեւանում: «Կքննարկվի նաեւ Կովկասյան տարածաշրջանում իրադրությունը, որը կտրուկ սրվեց ապրիլի սկզբին»,- նշված է հաղորդագրությունում: