Սուդանը Եգիպտոսից պահանջել է Միջազգային դատարանում հստակեցնել «Հալաիբի եռանկյան» անունով հայտնի վիճելի շրջանի պատկանելության հարցը: Այս մասին հայտնել է Սուդանի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ Խարթումում վիճելի շրջանն իրենց օրինական տարածքն են համարում:

«Մենք Եգիպտոսի կառավարությանը խնդրել ենք Միջազգային դատարանի միջոցով լուծել Հալաիբի եռանկյունու օրինական պատկանելության հարցը, սակայն Կահիրեն մերժել է մեզ»,- ասել է աղբյուրը:

Հալաիբի եռանկյունը 20.5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք է անապատում՝ Եգիպտոսի եւ Սուդանի սահմանին: Վարչականորեն շրջանը պատկանում է Կարմիր ծովի եգիպտական նահանգապետարանին: Խարթումը շրջանն իր տարածքի մաս է համարում եւ հայտարարում, որ Կահիրեն բռնազավթել է այն: