Գլենդելում 32-ամյա Արթուր Սանթրոսյանին կասկածում են գողության մեջ: Ոստիկանությունը 2016 թվականի ապրիլի 8-ի առավոտյան 5:50-ի սահմաններում կողոպուտի մասին զանգ է ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են, որ քաղաքի բնակիչը բռնել է կասկածյալին եւ ատրճանակը գլխին պահած սպասել իրավապահներին: Այս մասին նշված է ոստիկանության Facebook-ի էջում:

Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը մտել է ստորգետնյա ավտոտնակ եւ գողություն կատարել ավտոմեքենայից: Կասկածյալին բռնած քաղաքացին ինքն էլ փետրվարին գողության զոհ է դարձել, ինչից հետո տեսահսկման խցիկներ է տեղադրել եւ տեսել մի մեքենայից մյուսը գնացող մուգ հագուստով կասկածյալին:

Քննիչները պարզել են, որ երիտասարդ կասկածյալը փետրվարին գողություն կատարած անձն է: Նա ընդունել է երկու հանցագործությունների մեղքը: