Կոլումբիայի տարածքային ջրերում սուզանավ է կալանվել, որում եղել է 5,8 տոննա կոկաին: Հատուկ գործողությունն իրականացրել են Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, հաղորդում է Terra Colombia-ն:

Սուզանավը կալանավորվել է Խաղաղ օվկիանոսում, Էկվադորի սահմանից 250 մղոն հեռավորության վրա: «Սուզանավը ղեկավարում էին 4 անձինք՝ երեքը կոլումբիացի, մեկը՝ մեքսիկացի»,-ասված է Կոլումբիայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ:  Նրանք բոլորը ձերբակալվել են:

Նշենք, որ մարտի 26-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի մաքսային վերահսկողության եւ սահմանապահ ծառայության բյուրոյի աշխատակիցները Խաղաղ օվկիանոսում խորտակվող սուզանավ էին հայտնաբերել, որում եղել էր 5,5 տոննա կոկաին՝ 200 մլն դոլար ընդհանուր արժեքով: