Britten-Norman Islander թեթեւ օդանավը վթարի է ենթարկվել Պապուա- Նոր Գվինեայի արեւմտյան նահանգում, 12 մարդ է զովել, հայտնում է ABC–ն:

Դեպքը պատահել է ապրիլի 13-ի երեկոյան: Օդանավը վթարի է ենթարկվել Քիունգա քաղաքից ոչ հեռու:

«Փոքրիկ օդանավը, որը ժամանել էր Օքսապմին քաղաքից, վայրէջքից քիչ առաջ ընկել է ճահճոտ տեղանք, ինչի հետեւանքով բոլոր ուղեւորները՝ այդ թվում օդաչուն, զոհվել են»,- հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ջո Պուրին: Զոհված օդաչուն Ավստրալիայի քաղաքացի էր:

PNG Today պարբերականի տվյալներով, վթարի պատճառը կարող էր լինել շարժիչի անսարքությունը: