Պետությունը պետք է հրաժարվի Լենինի մարմինը դամբարանում պահպանելու համար բժշկական -կենսաբանական աշխատանքների համար ծախսերից ու պահանջի, որ բոլոր գումարները Ռուսաստանի կոմկուսը վճարի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին, հայտնում է govoritmoskva.ru-ն:
«Այս տողը պետք է վերացնել, կրճատել ծախսերը: Թող դրանք ՌԴ կոմկուսը հոգա: Եթե իհարկե նրանք այդքան փող ունեն, որ 2016-ի համար 13 մլն ռուբլի վճարեն»,- ասել է նա:
Ժիրինովսկին նաեւ դեմ է արտահայտվել ընտրություններից հինգ ամիս առաջ այդ թեմայով հանրաքվե անցկացնելուն:





























