Ամերիկյան 50 ընկերություն հարկերից 1.4 տրլն դոլար է թաքցնում օֆշորային հածշիվների վրա: Նման եզրակացության է հանգել Oxfam ոչ առեւտրային բարեգործական կազմակերպությունը՝ «Պանամական փաստաթղթերի» հրապարակման կապակցությամբ հետազոտություն անցկացնելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսօր հրապարակված վարկանիշի առաջին տեղում Apple կորպորացիան է, որը օֆշորներում ավելի քան 181 մլրդ դոլար ունի: Նրան հաջորդում է General Electric ընկերությունը՝ 119 մլրդ դոլարով : Երրորդ տեղում Microsoft կորպորացիան է՝ 108.3 մլրդ դոլարով: Տասնյակում կան նաեւ Pfizer ընկերությունը, Alphabet հոլդինգը, որի սեփականությունն է Google կորպորացիան ու Exxon Mobil–ը:

«Օֆշորային ապաստանների» շնորհիվ ԱՄՆ ընկերությունները կարողացել են 2008-2014 թվականներին 4 տրլն դոլար եկամուտից գանձվող 35 տոկոսի չափով հարկերը նվազեցնել մոտավորապես մինչեւ 26.5 տոկոս: Տնտեսված միլիարդներն էլ ծախսվել են լոբբիստների մի «ամբողջ բանակի վրա», որոնք պետք է ապահովեին պետության կողմից վարկային աջակցության ու ֆինանսական երաշխիքների ավելացում:

«Լոբբիստների վրա ծախսված յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց 50 խոշորագույն ընկերությունները ընդհանուր առմամբ 130 դոլար են ստացել ՝ հարկային արտոնությունների տեսքով ու ավելի քան 4 000 դոլար դաշնային վարկերի, վարկային երաշխիքների ու պարտային պարտավորությունների տեսքով»,- նշում է զեկույցը :

Oxfam կազմակերպության խորհրդական Ռոբերտ Սիլվերմանի խոսքով այս հետազոտության տվյալները ապացուցում են, որ հարկային համակարգի նկատմամբ սիստեմատիկ չարաշահումներ են կատարվում: Նա կոչ է արել բոլոր երկրների կառավարություններին միավորել իրենց ջանքերը հարկային ապաստանների դարաշրջանին վերջ տալու համար:

Հիշեցնենք, որ լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ապրիլի 3-ին հրապարակել էր հատվածներ 115 մլն փաստաթղերից, որոնք պարունակում էին տվյալներ հայտնի մարդկանց՝ այդ թվում գործող ու նախկին նախագահներին պատկանող օֆշորային հաշիվների մասին: Զեկույցը , որը ստացել է «Պանամական փաստաթղթեր» անավանումը օգտվել էր Mossack Fonseca ընկերությունից տեղեկության արտահոսքից: Mossack Fonseca-ն աջակցում է օֆշորներում ընկերությունների գրանցմանը: