Անհրաժեշտ է պահանջել աշխարհից, որ այն ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այս մասին ապրիլի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը:
Նրա խոսքով Ադրբեջանի հարձակմանը կանաչ լույս են ցույց տվել մեծ տերությունները: «Այս մասին գիտեին թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ –ն ու Եվրոպան: Քանի դեռ Ադրբեջանը նման տրամադրվածություն ունի, մենք պետք է միշտ մարտունակ վիճակում լինենք: Մենք պետք է պատրաստ լինենք թե՛ ռազմական, թե ՛ քաղաքական տեսակետից: Մեր իշխանությունների ներկայացուցիչները պետք է ավելի պահանջկոտ լինեն»,- նշեց Սիսլյանը
Հիշեցնենք, որ 1981 թ. սեպտեմբերի 24-ին Վազգեն Սիսլյանը 25 տարեկանում ղեկավարել է ԱՍԱԼԱ խումբը ( Հակոբ Ջուլֆայան, Գեւորգ Գյուզելյան,Արամ Բասմաջյան) Փարիզում Թուրքիայի հյուպատոսությունը գրավելու նպատակով («Վան» գործողություն): Որոշ ժամանակ անց Վազգեն Սիսլյանը տեղափոխվել է Հայաստան, որտեղ մասնակցել է 1988-1994 թվականների ղարաբաղյան պատերազմին:





























