Ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների և Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովների ավագ անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև՝ նոր հարկային պայմանագիր կնքելու շուրջ, հաղորդում է Asbarez.com-ը:

Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի վերջերս տեղի ունեցած նիստի ժամանակ Շերմանը այս հարցը բարձրացրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի առջեւ, նշելով, որ նման պայմանագիրը կարեւոր է գործարար ներդրումներ ապահովելու համար:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Մենք հարկային պայմանագրեր ունենք բազմաթիվ պետությունների հետ: Մենք զգալի գումար ենք հատկացնում՝ մեր միջազգային նպատակներին հասնելու համար եւ միշտ կարող ենք միջազգային օգնություն ապահովել Հայաստանին: Բայց մենք կարող ենք նաեւ մեր առջեւ դրված նպատակներին հասնել՝ ունենալով հարկային պայմանագիրը»,-նշել է Շերմանը:

Պարբերականի փոխանցմամբ, Շերմանի այս նախաձեռնությունը ողջունել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ նշելով. «Մենք միանում ենք կոնգրեսական Շերմանին` պահանջելով ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը եւ շնորհակալ ենք նրան ՀՀ-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված այս նախաձեռնության համար»: