Պետք է ընդլայնել արտոնյալ պայմաններով ավստրիական արտահանման վարկավորման սխեմայով համագործակցության ծավալները եւ շրջանակները: Այս մասին, ապրիլի 12-ին, Ավստրիայի ֆինանսների փոխնախարար  Հարալդ Վայգլայնի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Ավստրիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի մշակութային մի շարք օջախների վերանորոգման եւ վերազինման ծրագրերի հաջող ընթացքին: Երկուստեք ընդգծվեց, որ այս ոլորտում համագործակցությունն անհրաժեշտ կլինի շարունակել:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանն առաջարկեց ընդլայնել արտոնյալ պայմաններով ավստրիական արտահանման վարկավորման սխեմայով համագործակցության ծավալները եւ շրջանակները: Առաջարկություն հնչեց նաեւ Երեւանում բացել համապատասխան ավստրիական կառույցի ներկայացուցչություն, որը կօժանդակի հայ գործարարներին օգտվել ավստրիական բանկերի կողմից առաջարկվող արտոնյալ վարկավորման գործիքներից:

Նախարար Խաչատրյանը նաեւ հյուրընկալվեց Ավստրիայի զարգացման գործակալությունում, որտեղ տեղի ունեցան բանակցություններ գործակալության տնօրեն Մարտին Լեդոլտերի հետ: Հանդիպմանն ավստրիական կողմը շեշտեց, որ գոհ է Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից եւ արդյունքներից: Առաջարկվեց շարունակել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում Ավստրիայի կողմից իրականացվող ծրագրերը: