Եթե ուզում եք, որ Ռուսաստանում ինչ-որ բան արվի, զանգահարեք Պուտինին: Նման եզրակացության է հանգել բրիտանական The Telegraph–ը, «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ամենաամյա հարցուպատասխանից հետո:

Պարբերականը հայտնում է, որ քաղաքացիների բողոքներից հետո մեկ ժամվա ընթացքում Օմսկի իշխանությունները խոստացել են վերանորոգել ճանապարհները, իսկ հեռավորարեւելյան դատախազությունը գործ է հարուցել ձկնաբուծական կոմբինատի սեփականատիրոջ դեմ:

The Guardian -ը նույնպես նշում է ուղիղ գծի կարեւորությունը հասարակ ռուսաստանցիների համար ու այն, թե ինչպես են պաշտոնյաները դրա պատճառով «վախից դողում»: Շարքային աշխատողները, որոնք կարողանում են զանգահարել նախագահին, հանկարծ ավելի բարձր են դասվում, քան ռեգիոնալ չինովնիկները, որոնք տարվա մեջ այդ «միակ օրը արթնանում են այն հույսով, որ իրենց ռեգիոնից ոչ մի զանգ «ուղիղ գծին» չի միանա», մեջբերում է Gazeta–ն: