Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է մայիսի մեկից երկրում ժամերը հետ տալ էլեկտրականություն խնայելու նպատակով

«Ես մայիսի 1-ից սկսած փոխելու եմ Վենեսուելայի ժամային գոտու կիրառումը, որպեսզի նպաստեմ երկրում էլեկտրաէներգիայի խնայողության միջոցառումներին»,- ասել է Մադուրոն:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Պետության ղեկավարը չի մանրամասնել գալիք փոփոխությունը՝ խոստանալով այդ ամենի մասին հայտնել առաջիկա օրերին: Նա խոստացել է նաեւ, որ այդ փոփոխությունը քաղաքացիներին ոչ մի անհարմարություն չի պատճառի:

2007-ի վերջին նման բան էր նախաձեռնել նաեւ Մադուրոյի նախորդը՝ Ուգո Չավեսը, ժամացույցի սլաքները կես ժամով հետ տանելով: Այն ժամանակ Չավեսն ասում էր, որ փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի արեւի լույսի շնորհիվ առավոտյան ժամերին գլխուղեղում լավանա նյութափոխանակությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: