ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում:
Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթեւեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դեռեւս կա փլուզման վտանգ:





























