Շփման գծում վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքները կայուն ֆինանսական աջակցություն կստանան: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հանձնարարականներ տալով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:
Վարչապետի խոսքով, Էկոնոմիկայի նախարարությունը պետք է մշակի ու ներկայացնի ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտի ապահովման ծրագիր՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները: Աբրահամյանը կարգադրել է, որ Մինասյանը ծրագիրը ներկայացնի հնարավորինս սեղմ ժամկետներում:





























