Հրազդանի բոլոր խնդիրները վերջնականապես լուծելու ենք առաջիկա տարիներին: Այս մասին, ապրիլի 14-ին, Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքատի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Նրա նախընտրական շտաբի փոխանցմամբ, հանդիպման մեկնարկի պահին եւս Ա. Դանիելյանը խոսել է ապրիլի առաջին օրերին ստեղծված սահմանային լարվածությունների վերաբերյալ, բնակիչներին առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել հրազդանցի հերոս տղաներ Սարգիս Սահակյանի եւ Վահե Զաքարյանի, ինչպես նաեւ բոլոր զոհերի հիշատակը:
Հիշյալ հանդիպմանը եւս մասնակցել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ մարզկենտրոնի բնակիչների հետ զրույցում ընդգծել, որ Հրազդան քաղաքում նախատեսված են բազմաթիվ ու բազմազան արդյունավետ ծրագրեր եւ այդ ամենի իրագործման արդյունքում տեղի բնակիչները:
Այնուհետեւ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Դանիելյանը խոսել է Հրազդան քաղաքում առկա հիմնախնդիրների եւ վերջիններիս լուծման վերաբերյալ իր եւ իր թիմի կողմից առաջարկվող ավարտուն ծրագրերի վերաբերյալ:
Դանիելյանն իր խոսքում ընդգծել է, որ Հրազդան քաղաքի խնդիրներն ամենալավը գիտեն տեղի գործող իշխանությունները եւ իրենք են այդ ամենի ամենաարդյունավետ ու որակյալ լուծողները՝ երկրի ու մարզի ղեկավարության աջակցությամբ:
Հրազդան քաղաքի հարավային թաղամասի բնակիչները քաղաքապետ Ա. Դանիեյանի հետ միասին քննարկել են թաղամասում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը հանդիպման ավարտին նշել է. «Ապրիլի 17-ին մենք կատարելու ենք մեր քաղաքի կայունության ու նոր որակի առաջընթացի ընտրությունը եւ վստահ եղեք, որ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը բավարար հիմք է նախապատրաստել քաղաքը առաջիկա 4 տարիներին լիարժեք բարեկարգելու համար»:





























