Իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ հերթական միջադեպն է գրանցվել: Կիրակի՝ սեպտեմբերի 26-ին, Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Խեվրոն քաղաքից ոչ հեռու գրոհայինները գնդակոծել են մի մեքենա, որի մեջ երկու իսրայելցի ամուսիններ են եղել: Կինը եղել է հղիության 9-րդ ամսում:

Կնոջը, ով ոտքի վնասվածք է ստացել, կեսարյան հատում են արել: Երեխան ծնվել է բացարձակ առողջ:

Գնդակոծման պատասխանատվությունը դեռ որեւէ պաղեստինյան խմբավորում չի ստանձնել, հաղորդում է AFP-ն:

Վերլուծաբանները գնդակոծումը կապում են Արեւմտյան ափին հրեական բնակավայրերի մորատորիումի հետ, որի ժամկետն ավարտվում է: