Մինչեւ 2016-ի ապրիլի 29-ը Հայաստանի ԿԲ-ն ռուսական «Վնեշտորգբանկի» հետ կքննարկի պաշտպանական վարկի վճարման կարգը: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության ապրիլի 15-ի նիստի ժամանակ:

Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ճշգրտել գնվող ժամանակակից սպառազինությունների ու տեխնիկայի անվանացանկը, իսկ հետո քննարկել ու ստորագրել մատակարարումների մասին համաձայնագիր ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ու «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ –ի հետ: ՀՀ ԿԲ-ին հանձնարարվել է մինչեւ 2016-ի ապրիլի 29-ը քննարկումներ անցկացնել ռուսական «Վնեշէկոնոմբանկի» հետ վարկի վճարման ու մարման կարգի մասին:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» պայմանագիրը ստորագրվել է Երեւանում անցած տարվա հուլիսի 26-ին Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջեւ: Վարկը տրամադրվելու է 200 մլն դոլարի չափով՝ 3 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով (միայն տոկոսների վճարում) ու մայր գումարի մարման 10 տարի ժամկետով, մեղմ պայմաններով: