Ռուս միլիցիոներներին, որոնք 2011 թվականից կոչվելու են ոստիկաններ, սովորեցնելու են ներողություն խդրել քաղաքացիներից՝ վերջիններիս իրավունքների խախտման դեպքում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը՝ նկատելով, որ ներողություն խնդրելու ձեւը կարող է տարբեր լինել:
Նուրգալիեւը նշել է, որ ոստիկանական բաժին տեղափոխված քաղաքացիները կրկնակի բուժզննման են ենթարկվելը՝ բաժին բերվելիս եւ դուրս գալիս: Դա, ըստ նախարարի, թույլ կտա վեր հանել բռնության դեպքերը իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մի շարք փոփոխություններ էր նշել, որոնք կայանալու են իրավապահ համակարգում: Մասնավորապես, ոստիկանների համար անհատական ժետոնների համակարգի ներդրումը:



























