ՀՀ եւ ՌԴ Պաշտպանության նախարարությունները ակտիվ աշխատանք են տանում Երեւանին վարկով նախատեսված զենքը մատակարարելու ուղղությամբ: Այս մասին ապրիլի 15-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքին:

«Ձեռք բերած համաձայնագրերի շրջանակներում կոնկրետ աշխատանքներ են տարվում այդ սպառազինությունների գնման համար: Ինչ-որ բան արդեն գնվել է, սակայն ամբողջովին չի մատակարարվել: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները ակտիվ աշխատանք են տանում, եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներս մատակարարման խնդիրները կլուծվեն»,- նշել է Նահապետյանը: