Կանադացի հետազոտող Թոդ Ռեյկերտը պնդում է, որ պատմության ընթացքում առաջինն է թռիչք կատարել օրնիտոպտերով (ուժաթիռով):
Լեոնարդո Դա Վինչիի հայտնաբերած անշարժիչ սարքը ծանր է օդից, եւ թեւեր ունի, որոնք աշխատում են մարդու ուժով: Ուժաթիռը, որ «Սառցե թռչուն» անունն է ստացել, երկինքն է բարձրացել Տորոնտոյի ակումբներից մեկից:
Ուժաթիռը ստեղծված է գրաֆիտայի մանրաթելերից եւ բալզայից: Դրա քաշը 43 կգ է, թեւերի երկարությունը՝ 32 մետր:
Օրնիտոպտերի հայտնագործումը վերագրում են Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ եւ գիտնական Լեոնարդո Դա Վինչիին: Նա սարքի գծագիրն արել է մոտ 1485թ., եւ միայն 1903 թ. է օդ բարձրացել Րայթ եղբայրների ինքնաթիռը:





























