Ստացած դանակի հարվածներից, Ուկրաինայում Իսրայելի քաղաքացի է սպանվել։
Ոստիկանության Ումանսկի բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սրտի շրջանում ծակող-թափանցիկ վերքերով քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Իսրայելի 20-ամյա մի քաղաքացի, ով ստացած վնասվածքներից մահացել է։
Ոստիկանությունից հայտնել են, որ 20-ամյա Շմուել Տուբոլը դանակի հարվածներ է ստացել երկու տեղաբնակների հետ պատահաբար ծագած վիճաբանության ընթացքում։
Ներկայումս երկու կասկածյալները ձերբակալված են։ Շմուելի 23-ամյա եղբայրը՝ Ռաֆայելը եւս վիրավորվել էր հարբած ուկրաինացիների կողմից։
Սպանվածի մարմինը վաղը կեսօրին կհասցվի Իսրայել, գրում է isra.com-ը։





























