Քիչ առաջ՝ 9:40-ի սահմաններում, Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում Վիլյամ Սարոյանի արձանի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ 2110» մակնիշի 922 OL 64 եւ «Օպել» մակնիշի 13 UU619 համարանիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով առաջացել էր խցանում, սակայն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է նշված հատվածում երթեւեկությունը մասամբ կարգավորել:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝

մինչ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կատարում էին վթարի վայրի տեղազննման աշխատանքներ, մայթին կանգնած մի երիտասարդ, ով պարզվեց, վթարի ենթարկված «Օպել»-ի վարորդն է, խոչընդոտում էր դեպքի վայրում իր նկարահանումներին: Նա սպառնում ու ստիպում էր հեռանալ, իսկ հետո էլ վիրավորական ժեստ ցույց տվեց (տես լուսանկարը): Ականատեսները պատմում էին, որ վթարի հիմնական մեղավորը եղել է հենց նշված երիտասարդը՝ «Օպել»-ի վարորդը: Բարեբախտաբար տուժողներ չկան:

«ՎԱԶ 2110»-ի վարորդը եղել է Արտյոմ Կիրակոսյանը, իսկ «Օպել»-ինը` Արամ Կարապետյանը:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի