Մոսկվայում տաքսիստների ստուգումների ժամանակ միջազգային հետախուզման մեջ գտնվող ԻՊ ահաբեկչական խմբավորման հավաքագրող է հայտնաբերվել: Այս մասին ապրիլի 16-ին «Ռոսիա 1»-ի եթերում  ասել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:

«Ստուգել են 173 հազար վարորդի: Նրանցից մեկը ահաբեկչական գործունեության համար միջազգային  հետախուզման մեջ էր գտնվում, նա ԻՊ-ի համար համախոհների էր հավաքագրում»,- ասել է Կոլոկոլցեւը:

Նրա խոսքով՝ պարզվել է, որ վարորդների ավելի քան 40 տոկոսն օտարերկրացիներ են, նրանցից 902-ը նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկվել: