Համաշխարհային շախմատային Օլիմպիադայում առանց պարտության ընթացող տղամարդկանց Վրաստանի հավաքականի առաջատար Բաադուր Ջոբավան չորրորդ տուրում պարտության էր մատնել համաշխարհային դասակարգման առաջատար, Նորվեգիայի թիմի առաջին համար Մագնուս Կարլսենին: Մեկնաբանելով այդ պատմական հաղթանակը` Ջոբավան նշել է. «Մեքսիկացուց կրած պարտություն հետո ես չարացած էի, թեեւ փորձում էի հույզերս ցույց չտալ: Կարլսենի հետ հանգիստ էի խաղում` ընտրելով դիրքեր, որոնց արդյունքում հնարավոր կլիներ ոչ ոքիի հասնել: Բայց Կարլսենը գերագնահատեց իր շանսերը: Նա չնկատեց մի քանի կարեւոր քայլ եւ դրանից հետո արդեն չկարողացավ դուրս գալ թակարդից:

Առահասարակ, ես երջանիկ եմ: Հազվադեպ է ստացվում խաղալ համաշխարհային դասակարդման առաջին համարի հետ, իսկ հաղթել` առավել եւս», Ջոբավային մեջբերում է Օլիմպիադայի կայքը:

Այսօր` սեպտեմբերի 27-ին, վեցերորդ տուրում կենտրոնականը կլինի Վրաստանի եւ Հայաստանի հավաքականների դիմակայությունը: Ջոբավան խաղում է Արոնյանի հետ: