Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել  կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաեւ` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ): 

Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետեւել առաջնագծում տիրող իրավիճակին եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: