Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ 44320

ընտրողից քվեարկել է 7050-ը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է  Հրազդանի 25/17  ընտրատեղամասում, իսկ ամենացածրը` 25/28-ում:

Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը: